«ArLeAM» ընկերությունը՝ ռուսաստանյան «ՊրոդԷքսպո-2021» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին Մոսկվայում ընթանում է միջազգային ՊրոդԷքսպո 2021-ը: Այն սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում, որի գլխավոր հովանավորը հայկական «ArLeAM» ընկերությունն է:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում է ավելի քան 70 երկրների սննդային, ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանքներ: Հնգօրյա Էքսպո ցուցահանդեսի ընթացքում ներկա են գտնվում շուրջ հարյուր հազար այցելուներ աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանյան պրեմիում կարգի ինտենսիվ մրգային այգիների արդյունաբերությամբ, գյուղատնտեսական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող «ArLeAM» ընկերությունը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին՝ ներկայանալով ժամանակակից տեխնոլոգիաների կրառմամբ բացառապես Հայաստանում աճեցված բարձրակարգ արտադրանքով:
Հատկանշական է, որ Էքսպո ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում է «ArLeAM» ընկերության «Դուռ» գինին, որը հայկական լեռնաշխարհի և Վայոց Ձորի իսկական ոգու մարմնավորումն է ։ Նույն անունը կրող «Դուռ» կոնյակը ևս առանձնանում է իր խորհրդով և պատմությամբ, այն պատրաստված է Սովետական Հայաստանից ժառանգած կաղնու տակառներում։
Ընկերության գործունեությունը միտված է ոչ միայն օժանադակելու Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը, այլև հանդիսանում է օրինակելի բիզնես մոդել և տրամպլին գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունների համար, որը ևս մեկ հնարավորություն է ՀՀ տնտեսության զարգացման գործում: