Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Ռուբեն Գարբոյանը կմրցի ադրբեջանցու հետ. բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Լեհաստանի Կիելց քաղաքում այսօր կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարում հանդես կգան 11 բռնցքամարտիկ:

Արդեն տեղի է ունեցել վիճակահանության արարողությունը և մեր մարզիկները գիտեն իրենց անդրանիկ մրցակիցների անունները: Այսօր ռինգ կմտնի միայն 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը կմրցի իսպանացի Օյեր Իբարեչեի հետ: Վաղը 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը կհանդիպի ադրբեջանցի Ալի Զամանովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանի մրցակիցն է կուբացի Խորխե Ֆելիմոնը:

Մեր մյուս բռնցքամարտիկները` 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը,  81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը,  գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, աղջիկներից 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու  64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, պայքարը կսկսեն ավելի ուշ: