A
A
Սերժ Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։ Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ»,– Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։