Բացել լրահոսը Փակել լրահոսը
Товмасян-Теохарус
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել «Համերաշխության շարժում» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր էլենի Թեոխարիուսին

Խորապես շնորհակալ ենք տիկին Էլենի Թեոխարիուսին, Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Կիպրոսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Պուրակի բացման առիթով:

Արցախի խորհրդարանը երախտապարտ է Կիպրոսի և կիպրահայ հասարակությանը՝ արցախահությանը մշտապես աջակցելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Անուրանալի է հատկապես տիկին Թեոխարիուսի անձնական ջանքերն ու հետևողական գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու գործում:

Էլենի Թեոխարիուսը Արցախի ժողովրդի կողքին էր դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ իր մասնագիտական ու անմիջական աջակցությունն էր ցուցաբերում ազատամարտում վիրավորված մարտիկներին:

Խորապես շնորհակալ ենք Ստրովոլոսի քաղաքապետ պարոն Անդրեաս Պապախարալամպուսին՝ Էլենի Թեոխարիուսի նախաձեռնությանը նպաստելու և հայ–կիպրական հարաբերությունների զարգացմանն օժանդակելու հարցում:

Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում հայկական սփյուռքի, մասնավորապես՝ կիպրահայության ունեցած ավանդը հայապահպանության գործում, երախտապարտ ենք արցախահայությանը մատուցած ծառայությունների համար:

Համոզված ենք, որ հայ-կիպրական, Արցախ- Կիպրոս համագործակցության շրջանակները հընթացս ավելի կամրապնդվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: