Բացել լրահոսը Փակել լրահոսը
սամվել բաբայան
A A
Քաղաքականություն

«Խոստովանեք, թե 92-ին ոնց եք ազատագրել Շուշին․ նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել»․  aravot.am (տեսանյութ)

«Այ երբ բոլորդ անկեղծ կլինեք եւ կխոստովանեք, թե 92թ․-ին ոնց եք ազատագրել Շուշին, հենց մի անգամ ճիշտն ասեք․․․նույն կերպ էլ հակառակորդը հետ է վերցրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․ նոյեմբերին ի վերջո ինչպե՞ս Շուշին անցավ հակառակորդի վերահսկողությանը, գրում է Aravot.am-ը։

«Իրենք ճիշտը չեն ասում։ Ասում են, թե ա՜յ՝ դատում են Շուշիի հերոսներին․․․բայց այդ մարդիկ Շուշիի հետ կապ չունեն»,-նշեց Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ Շուշիի համար եւ 44-օրյա պատերազմում առհասարակ չեն արել որեւէ ռազմական օպերացիա, որը կհակադրվեր հակառակորդին, հնարավորություն կտար կամք թելադրելու։ 

Հարցին, թե առհասարակ որեւէ ռազմական գործողություն նախաձեռնե՞լ է պատերազմի ժամանակ, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Վերջին ամսում նախաձեռնել եմ Շուշիի օպերացիայի՝ Սղնախ գյուղը կտրելու օպերացիան, որպեսզի չկարողանան Շուշի անցնեն, բայց գիշերը զորամասերը հրաժարվել են մասնակցել ինչ-ինչ պատճառներով։ Դա էլ եմ ներկայացրել՝ խորհրդակցության տեսագրությամբ, ովքեր են մասնակցել եւ թե ով է հրաժարվել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բանակի ղեկավարությունն ինչպե՞ս է արձագանքել իր առաջարկներին։ Բաբայանը պատասխանեց, որ չեն առարկել, բայց չեն էլ իրականացրել․ «Անունները․․․բանակը կոլխոզի ժողով չի։ Բանակն ունի հրամանատարներ։ Երբ ասում են, թե այս կամ այն հրամանատարներին եկան ու կարգադրեցին բունկերից դուրս գալ, սուտ են ասում։ Բոլորը ստում են։ Ջալալ Հարությունյանն ինքն է բոլորին արգելել բունկեր մտնել։ Ինքն է հրամանատարը եւ ինքն է որոշողը։ Եթե համաձայն չեն, թող Ջալալ Հարությունյանին հրավիրեն հարցաքննության․․․ասում են՝ երեք օր գնացի, հետո չթողեցին մտնել․․․բա հարց չի ծագո՞ւմ՝ ո՞վ չթողեց մտնել։ Հայաստանից հրաման եկա՞վ։ Հայաստանն այնտեղ ոչ մի հրաման չի տվել։ Շտաբը ղեկավարել է Ջալալ Հարությունյանը, հետո՝ Միշիկը։ Որեւէ մեկն առանց այդ անձերի հարց չէր կարող լուծել»։