Բացել լրահոսը Փակել լրահոսը
Media
A A
Տնտեսություն Պաշտոնական

ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։

Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:  

Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործընկեր «Clearstream Banking Luxemburg»-ի հետ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։  

ՀՀ Եվրապարտատոմսերը բորսայական առևտրին առաջին անգամ թույլատրվել են 2014 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին:

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։

Հայաստանի ֆոնդային բորսա