Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault-6
A A
Հասարակություն

Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,- նշեցին ՀՀ ոստիկանությունից:

 
 

Ապրիլի 10-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան արարողությունը, որից հետո իրականացվել է հրավառություն: