Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդ Լիանա Մկրտչյանը մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում:

 

Մեր 81 կգ քաշային մարզուհին անհաջող սկսեց ելույթները և պոկում վարժությունում 98 կգ արդյունքով զբաղեցրեց ընդամենը 6-րդ տեղը: Սակայն, հրում վարժությունում նա կամային բարձր հատկանիշներ դրսևորեց և բարձրացնելով 129 կգ ծանրաձողը, զբաղեցրեց 2-րդ տեղը և արժանացավ փոքր արծաթե մեդալի: Երկամարտի հաշվարկով մեր ծանրորդը 227 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և նվաճեց բրոնզե մեդալ:

 

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ուկրաինուհի Ալինա Մարուշչակը, որը երկամարտում գրանցեց 236 (109+127) կգ արդյունք: