Բացել լրահոսը Փակել լրահոսը
1048563
A A
Քաղաքականություն

Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանական և թուրքական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, համատեղ զորավարժությունների ընթացքում ստուգվել է ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև նախաձեռնողականության դրսևորման և ստորաբաժանումների կառավարման ունակությունները: Զորավարժությունները մեկնարկել էին ապրիլի 8-ին: