Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է ТАСС-ը:

«Հաջորդ շաբաթ նախատեսված են միջազգային հանդիպումներ: Պետդումա կայցելեն Հայաստանի և Ուզբեկստանի խորհրդարանների պատվիրակությունները՝ խոսնակների գլխավորությամբ», - լրագրողներին ասել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին: