Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess mamikon
A A
Սպորտ

Մամիկոն Ղարիբյանը միանձյա առաջատար է Սերբիայի շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը հաջող է մեկնարկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Պատանի միջազգային վարպեստը առաջին երեք տուրերում հաղթել է իր բոլոր մրցակիցներին և վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երրորդ տուրում նա պարտության է մատնել իտալացի գրոսմայստեր Պիեր Լուիջի Բասոյին:

Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստը` միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, երրորդ տուրում պարտվելով բելգիացի Դանիել Դարդային, այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը:

Մամիկոն Ղարիբյանն այսօր հանդիպելու է հենց բելգիացի միջազգային վարպետի հետ, ով ունի 2,5 միավոր: Արթուր Դավթյանի մրցակիցը սերբ Գոյկո Լակետիչն է:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 17 շախմատիստ: Այն բաղկացած է 10 տուրից: Այսօր շախմատիստները միանգամից երկուական պարտիա կանցկացնեն: