Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 9.04.
A A
Սպորտ

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթեց «Այաքսին». Եվրոպայի լիգա

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթեց «Այաքսին»:

Ամստերդամում կայացած հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց տանտերերի խաղացող Դևի Կլաեսենը: 53-րդ րոպեին «Այաքսի» ֆուտբոլիստ Դուշան Տադիչը չկարողացավ իրացնել 11մ հարվածը: Չորս րոպե անց Լորենցո Պելեգրինին հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-ին բրազիլացի Իբանեսը հաղթանակ բերեց հյուրերին:

Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց խաղին վնասվածքի պատճառով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին, Հռոմում: