Բացել լրահոսը Փակել լրահոսը
170561076_4273761872658255_4389198211799293762_n
A A
Պաշտոնական

Արցախի փրկարարները հայտնաբերել են 7 աճյուն. ևս 2 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը

Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է: