Բացել լրահոսը Փակել լրահոսը
171169874_1057856678035270_7152071828171845920_n
A A
Պաշտոնական

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանն ու Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը»: