Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Պաշտոնական

Բուժօգնության է տեղափոխվել Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում

2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)  2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ: 

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին