Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագրի շրջանակում 6 հազար 239 ծնունդ գրանցվել է ծննդատանը (տեսանյութ)

«Սիրելի՛ հայրենակիցներ

?2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9️⃣ բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։ 

Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6️⃣2️⃣3️⃣9️⃣ ծնունդ։

Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը», հայտնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում: