Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախից տեղահանված մոտ 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր. նախարար (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Արցախից տեղահանված մոտ 9000 ընտանիք այս պահին չունի մշտական բնակության վայր, առայժմ կառուցվել է մի քանի հարյուր բնակության վայր, խնդիրը նախատեսվում է լուծել առաջիկա երեք տարվա ընթացքում։

Նախարարն անդրադարձավ նաև Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիների կենսաթոշակի խնդրին, նշեց, որ Արցախի քաղաքացիների հանդեպ սոցիալական պարտավորությունները պատշաճ կատարվում են, նրանք ՀՀ-ից ստանում են իրենց նպաստները և կենսաթոշակները։

Մեսրոպ Առաքելյանը անդրադարձավ նաև Նորքի ծերանոցի շուրջ բարձրացված աղմուկին, վստահեցրեց՝ բացառված է, որ Նորքի ծերանոցում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր, կամ շենքը վաճառվի։

Առաքելյանը հայտնեց նաև, որ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական ապահովության գործընթացը գրեթե ավարտվել է։

Ինչ վերաբերում է զոհված և վիրավորում ստացավ զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորություններին, նախարարն ասաց՝ իր ունեցած տեղեկություններով՝ բանկերը այս պահին մոտ 3 մլրդ վարկային պարտավորություն արդեն ներել են։