Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gavat
A A
Սպորտ

Կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։ 

Երևանի «Ալաշկերտը» կհանդիպի գործող գավաթակիր «Նոայի» հետ, իսկ Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատը» ուժերը կչափի հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ։

Հանդիպումների անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն։