Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դավաճանե՞լ է Ռուսաստանը Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում, որն այսօր է հեռարձակվել, հարցին՝ ինչո՞ւ եք Մոսկվայում, պատասխանել է՝ գործերով։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել։ Նա այս ընկերության տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն է վերընտրվել անցյալ տարի։

Վլադիմիր Պոզները հետաքրքրվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արդյոք հանդիպել է։ Պարոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց, ասաց՝ ոչ։ Ճշտող հարցին՝ ոչ հանդիպե՞լ եք, ոչ էլ քննարկե՞լ, պարոն Քոչարյանը կրկին նշեց՝ չի հանդիպել։ 

Հարցին, թե կարելի՞ է պնդել, որ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության Ադրբեջանն ամբողջ ԼՂ-ն կվերցներ այս պատերազմում։ Ռոբերտ Քոչարյանն ասաց․«Եթե չլիներ ՌԴ-ի նախագահի ակտիվ եւ անձնական միջամտությունը,  պատերազմում այդպիսի ելքը լիովին հնարավոր էր»։

«Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը պատասխանել է հետևյալ հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին։ Քոչարյանն ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:

«Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - հավելել է Քոչարյանը:


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում