Բացել լրահոսը Փակել լրահոսը
uuuuu
A A
Քաղաքականություն

Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը

Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։

Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնա-ռազմական խնդիրներ։

Ermenihaber.am