Բացել լրահոսը Փակել լրահոսը
քոչարյան
A A
Քաղաքականություն

Քոչարյանը հայտարարել է, որ կմասնակցի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ղեկավարելով կուսակցությունների դաշինքը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանը հայտարարել է ռուսական Առաջին ալիքի «Познер» հաղորդման հարցազրույցի ընթացքում։

«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ։ Կմասնակցեմ կուսակցությունների դաշինքը գլխավորելով, ամենայն հավանականությամբ՝ դա կլինի 2 կուսակցություն»,- հայտարարել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ կուսակցությունները դաշինք կկազմեն։