Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրավիճակն իր ղեկավարած ոլորտներում և իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման տեսլականն ու ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախարարությունը համակարգում է մեր երկրի ապագայի համար կարևորագույն նշանակության ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է և ինքնին հսկայական աշխատանք է պահանջում: Նախագահն ասել է, որ համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի, որոնք բացառապես պետք է միտված լինեն կառավարման արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: