Բացել լրահոսը Փակել լրահոսը
169031657_6000358309990315_113943175800490002_n
A A
Պաշտոնական

Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավորը մտքեր փոխանակեցին պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ (տեսանյութ)

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
 
Այդ մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից։
 
Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: