Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը առաջին մարզումն անցկացրեց նոր մարզչի գլխավորությամբ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքական այսօր առաջին մարզումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մեր թիմն այժմ պատրաստվում է ապրիլի 7-12-ը Հայաստանում կայանալիք Our Game միջազգային մրցաշարին։ որին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։ Խաղերը կանցկացվեն Երևանում և Չարենցավանում։ 

Ապրիլի 7-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Լիբանանի, ապրիլի 10-ին՝ Հորդանանի, ապրիլի 13-ին՝ Լիտվայի հետ։

Հայաստանի հավաքական այժմ մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Դրան մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա - «Ենիսեյ» (Ռուսաստան)

Լենա Անդրիասյան - «Ալաշկերտ»

Արմինե Հարությունյան - «Ալաշկերտ»

 

Պաշտպաններ

Մարիա Սախինովա - «Ալաշկերտ»

Անի Կարապետյան - «Ալաշկերտ»

Անի Ղուկասյան - «Ալաշկերտ»

Նորա Եղյան - «Ալաշկերտ»

Լիանա Ղազարյան - «Հայասա»

Դվին Աղաբաբյան - ԱՄՆ

Նարե Ավետիսյան - ԱՄՆ

Սիդնի Վերմիլիոն - ԱՄՆ

 

Կիսապաշտպաններ

Նենսի Ավեսյան - ԱՄՆ

Նայիրի Տեր-Մկրտչյան - ԱՄՆ

Օլգա Օսիպյան - «Վոսխոդ» (Ուկրաինա)

Մարինե Կարապետյան - «Ալաշկերտ»

Լուիզա Ղազարյան - «Ալաշկերտ»

Քրիստինե Մանգասարյան - «Հայասա»

Հեղինե Չոփիկյան - «Ալաշկերտ»

Աննա Դալլաքյան - «Հայասա»

 

Հարձակվողներ

Ռիտա Գրիգորյան - «Ալաշկերտ»

Անի Սարկիսյան - ԱՄՆ

Օքսանա Պիզլովա - «Ալաշկերտ»

Մարալ Արթին - «Ալաշկերտ»

Պայծառ Ասատրյան - «Ալաշկերտ»