Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռեյտինգայինից հրաժարվելու նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ (տեսանյութ)

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։ 

Սա նշանակում է ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել  համամասնական ընտրակարգի։  

Հարցի երկրորդ ընթերցմանը կողմ քվեարկեց  82 իշխանական  պատգամավոր։

Ընդդիմադիր ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն այս անգամ ևս քվեարկությանը չմասնակցեցին։

Հիշեցնենք՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե սա խաղին ընդառաջ՝ խաղի կանոնները փոխել է նշանակում և առանց ընդդիմության ԱԺ-ում ընտրական օրենսգիրք փոխելը  ի սկզբանե  ընտրությունների լեգիտիմությունը դնում է կասկածի տակ։

ԲՀԿ-ն իր հերթին հայտարարել էր, որ իրենց համար միևնույնն է՝ ռեյտինգային, թե  համամասնական ընտրակարգով կգնան ընտրությունների։