A
A
Տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում
Աջակցիր «Ա1+»-ինՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, կեսօրին, Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում:
ԱԻ ծառայության սակրավորների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն: