Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Պաշտոնական

ԱԺ-ն ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին ժամը 11:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Արտահերթ նիստում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: