Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Չոբանյան
A A
Պաշտոնական

Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառվել է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Այդ մասին տեղեկանում ենք E-gov.am-ից։

«Ա1+»-ի հետ զրույցում Չոբանյանի մամլո խոսնակ Լիլիթ Սարգսյանը նշեց, որ որեւէ մեկնաբանություն այս պահին չեն տալիս։ Նա նշեց, որ մարզպետը վաղը հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին: