Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արկադի-Տեր-Թադևոսյան-կոմանդոս
A A
Պաշտոնական

«Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ»․ Արայիկ Հարությունյանը ցավակցել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը

Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ հոգու տեր մարդու հետ: Նա մեծանուն հայ էր՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով:

Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Կանգնած լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր զինված ուժերի կազմավորման և նվիրական հաղթանակների կերտման գործում:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին: Համայն հայության հետ միասին Արցախը սգում է իր հերոսի մահը:

Արկադի Տեր-Թադևոսյանի փառավոր անունը հավերժ կմնա հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերում»: