A
A
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․ Գորիսի փոխքաղաքապետ
Աջակցիր «Ա1+»-ինԳորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»։