Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumb31
A A
Մարզեր

Գյումրիում երիտասարդին սպանել են դռան դիմաց

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Երևանյան խճուղու շենքերից մեկում սպանվել է 1995 թվականին ծնված Գ. Դ.-ն: Սպանվածի թիկունքին առկա է ծակած-կտրած վնասվածք,   «Այսօր» լրատվականի հետ զրույցում նշեց ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Գրիգորյանի խոսքով դին հայտնաբերվել է 2-րդ և 3-րդ  հարկերն իրար միացնող աստիճանների վրա:  «Տղային, տանից դուրս են կանչել, զրուցելու: Քիչ հետո մայրը դուրս է եկել,  տեսել է տղայի դին»: Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրա ինքնությունը պարզելու ուղությամբ: