A
A
Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունը տարածաշրջանում կայունացել է ու ընդհանուր առմամբ հանգիստ է»,-նշված է հաղորդագրության մեջ։