Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ի վերջո ճշմարտությունը հաղթեց․ Քոչարյանի պաշտպանը՝ ՍԴ որոշումից հետո (տեսանյութ)

Ինչ է  նշանակում Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը, որով   Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվեց ՔՕ  300․1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին։

«Բարձր դատարանի որոշումը նշանակում է, որ 300․1 հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այնպես հիմա դադարեցվել  է։ Եթե չկա հոդված, չկա հանցանք»,- ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Պաշտպանը  հիշեցրեց՝ 2018 թվականից խոսում էին հոդվածի  ոչ որոշակի լինելու մասին։ «Ցավում եմ, որ այս ամենը տևեց երեք տարի, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց»,- ասաց նա։

Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ Քոչարյանը նաև կաշառք ստանալու համար էր մեղադրվում, Վարդևանյանն արձագանքեց՝ այդ հոդվածի վերաբերյալ նույնիսկ նախքանական փուլում հիմնավոր կասածը չէր հաստատվել, Վճռաբեկ դատարանն էլ հիմնավոր կասկածը չհաստատելու մասով վարույթ չէր ընդունել։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը,

ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք»։