Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախկին նախագահներ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները հանդիպել են

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»։