Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախում ռուսաց լեզուն որպես պետական լեզու ընդունելու մասին (տեսանյութ)

«Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը բնականաբար  մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո Ռուսաստանը՝ որպես նաեւ Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր անչափ մեծ դերակատարությունն ունի»,- ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝  ի պատասխան  Արցախի ԱԺ-ի կողմից  ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցին:

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի  հայտարարությանը, թե ժամանակն է՝ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք, պատգամավորը նշեց․

«Առաջիկայում ԲՀԿ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի շատ ավելի դետալային մանրամասներ կհայտնի»։