Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն խորհրդարանական մեծամասնության հայեցողությանն են թողել ընտրության կարգը․ Փաշինյան (տեսանյութ)

Աժ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, «Բարգավաճ Հայաստան» -ի , «Լուսավոր Հայաստան» -ի , «Իմ քայլ»-ի ղեկավարների, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ թեեւ Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, ինքը դրա մասին հարց է ուղղել գործընկերներին։

«Ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին՝ այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ այսինքն` ռեյտինգային ընտրակարգը լինի, թե չլինի: Մեր խոսակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի, թե չլինի»,- ասաց նա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում