Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԽՍՀՄ-ի գործող ենթակառուցվածքների մասին է խոսքը․ Մհեր Գրիգորյանը՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին (տեսանյութ)

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  փոխվարչապետ մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է:  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարծում եմ, որ առաջընթաց ունենք: Բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»,-ասաց նա։

Իսկ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում՝ հետաքրքրվեց «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

 «Ըստ էության՝  ԽՍՀՄ ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց փոխվարչապետը։