Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արդյո՞ք ՀՓՇ-ն ԲՀԿ-ին մեղադրում է իր օրակարգից շեղվելու համար․Արման Աբովյանի պարզաբանումը (տեսանյութ)

Մենք չենք խառնվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներին,-այս մասին ԱԺ-ում «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նշեց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեսակետ ունեն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ․

«Մեզ մեկա՝ հին կլինի, նոր կլինի, ինչ ուզում են բերեն, ամսի 20-ին պետք է անցկացվեն ընտրություններ, և ԲՀԿ-ն մասնակցելու է։ Անպայման պետք է ստեղծվեն պայմաններ, որ լիարժեք և լիակատար ՀՀ քաղաքացիները իրավունք ունենան իրենց ձայնն արտահայտել»,-հավելեց Աբովյանը։

Նա նաև նշեց՝ ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ, առանց ոչ մի դաշինքի․

«Մենք մեր ուժի, մեր պոտենցիալի վրա վստահ ենք»։

Հարցին, թե արդյո՞ք փարատվել են մտահոգություններն այն մասին, որ իշխանությունը օգտագործեու է վարչական ռեսուրս, ընտրությունների ընթացքը լինելու է լարված, լինելու են բախումներ, ինչի մասին ընդդիմությունը ամիսներ շարունակ խոսում էր, Աբովյանն արձագանքեց․

«Կարող եմ միայն բոլոր մասնակիցներին, նամանավանդ իշխանություններին, որ զերծ մնան այն քայլերից, որոնք կլարեն իրավիճակը, որովհետև իրավիճակը պայթյունավտանգ է, պետք է այս ընտրությունները չդարձնել աթոռակռիվ կամ վերարտադրվելու միջոց»։

Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, Աբովյանն ասում է՝  Բաղրամյանից Դեմիրճյան տեղափոխվելը որևէ քաղաքան ենթատեքստ չի պարունակում։

Հարցին, թե շարժման ներսում արդյո՞ք ԲՀԿ-ին չեն մեղադրում իրենց դեմ գնալու համար, Աբովյանն արձագանքեց․

«Շարժման ներսում ներկայացված են բազմաթիվ ուժեր, և մեղադրելու կամ չմեղադրելու հարց չի եղել, եղել են առողջ քննարկումներ, ամեն ուժ ունի իր տեսլականը»։