Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան (տեսանյութ)

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական իններորդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 ԿամԱԶ մակնիշի ռազմական և ուղեկցող մեքենաներից, անցել է Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով և առաքել շուրջ 60 տոննա բեռ՝ սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էներգիայի և ջրի մատակարարման համակարգերը վերականգնելու համար: Տեղափոխվել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և կոնստրուկցիաներ:

Ռուս խաղաղապահների օգնությամբ 9-ը ավտոշարասյան միջոցով ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 1400 տոննա հումանիտար բեռ: