Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ 

Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։ 

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։