Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդեն երեք տարի բոլորը սպասում են, որ ընտրություն անցկացվելու է համամասնական ընտրակարգով. Իոաննիսյան (տեսանյութ)

«Այս ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը»։ Այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը․

«Եթե ընտրությունները լինեն կրիմինալ, օլիգարխիկ, ֆինանսատնտեսական, մեդիա ռեսուրսների տրամաբանության մեջ, քաղաքական չեն լինի, հետևաբար՝ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում չենք ունենա»։

Ինչ վերաբերում է ընդդիմության դիրքորոշմանը, Իոաննիսյանը հիշեցնում է՝ 2018 թվականին դեռ Էդմոն Մարուքյանը  կողմ էր ընտրական օրենքսգիրք փոխելուն ընտրություններից 41 և  48 օր առաջ․

«Իրենք ռեյտինգային ընտրակարգին դեմ են եղել ամենասկզբից, Էդմոն Մարուքյանը ևս ասում էր, որ ռեյտինգային ընտրակարգը չարիք է»։

Իոաննիսյանը վստահեցնում է՝ Ընտական օրենսգիրք փոխելու պարագայում ժամկետների խնդիր չի լինելու։

Ըստ Իոաննիսյանի՝ Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ խաղի կանոնները պետք է կանխատեսելի լինեն առնվազն 12 ամիս առաջ, իսկ Հայաստանում արդեն վաղուց բոլորի համար կանխատեսելի է, որ Ընտարական օրենսգիրքը փոխվելու է, և համամասնական ընտրակարգ է լինելու․

«Արդեն երեք տարի բոլորը սպասում են, որ ընտրություն անցկացվելու է համամասնական ընտրակարգով»,-նշեց Իոաննիսյանը։