Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցանկացած ընտրություն շոկ է, իսկ մենք դեռ հետպատերազմյան շոկից դուրս չենք եկել. անկախ պատգամավոր (տեսանյութ)

Ցանկացած ընտրություն շոկ է, իսկ մենք դեռ հետպատերազմյան շոկից դուրս չենք եկել։ Այս կարծիքին է ԱԺ իշխանական նախկին, այժմ՝ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ շատ մեծ մտահոգության տեղիք է տալիս նաև վերջին շրջանում շիկացած մթնոլորտը, իսկ այս պայմաններում ընտրությունների գնալը մեծ խնդիրներ կարող է առաջացնել

«Մեծ հանրային աշխատանք պետք է տարվի, որպեսզի այս լարված մթնոլորը մարդկանց միջից դուրս գա»։

Գևորգյանը համոզմունք հայտնեց՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն էլ իր քվեով կորոշի՝ ում է ուզում տեսնել որպես իշխանություն։

Պատգամավորը համոզված է՝ գործող ընտրական օրենսգիքը պետք է ենթարկվի որոշակի փոփոխությունների, նոր միայն պետք է խոսել որակյալ ընտրությունների մասին։

Հարցին, թե մասնակցելո՞ւ է քաղաքական գործընթացներին, Գևորգյանն ասաց՝ կոնկրետ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում կքննարկի։