Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հասունանում է ռուս-թուրքական 14-րդ պատերազմը և շատ գլոբալ․ Ատոմ Մարգարյան (տեսանյութ)

«Իհարկե, շատ լավ կլինի, որ բոլոր ուղղություններով ենթակառուցվածքները բացվեն, և տարածաշրջանը շնչի։ Եվ ես՝ որպես տնտեսագետ, կարող եմ հաշվարկներ ներկայացնել, թե ինչ տեղի կունենա տարբեր սցենարների դեպքում։ Բայց գոյություն ունեն քաղաքական առաջնահերթություններ, և առանց այդ խնդիրների լուծման դու չես կարող օրակարգն առաջ տանել։ Դա Հայոց ցեղասպանության հարցն է, Արցախի կարգավիճակն է։ Եվ եթե այսպես շարունակվի, երրորդ պատերազմն անխուսափելի է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակման հեռանկարին։

Տնտեսագետը նաև չի բացառում, որ մոտ ապագայում պատերազմ սկսվի նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «13 ռուս-թուրքական պատերազմ է եղել, և հիմա 14-րդն է հասունանում ու շատ գլոբալ»,- ասում է տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։