Բացել լրահոսը Փակել լրահոսը
190321ReneLevonyan
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռենե Լևոնյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Եվրասիայի հայ ավետարանչական ընկերակցության և Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունների ներկայացուցիչ Ռենե Լևոնյանին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը իր երախտագիտությունն է փոխանցել բարերարներին՝ Արցախի բնակչությանը շարունակաբար աջակցելու համար և նշել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են աջակցել նրանց հովանավորությամբ իրականացվող ծրագրերին:

Ռենե Լևոնյանը, ընդգծելով, որ կազմակերպություններն Արցախի ժողովրդին օգնությունը շարունակել են նաև 2020թ. Պատերազմի ընթացքում, նշել է, որ այս այցի նպատակն է իշխանությունների հետ քննարկել իրենց նոր ծրագրերը: