Բացել լրահոսը Փակել լրահոսը
162471020_1153880425058299_7585889320008436143_o
A A
Պաշտոնական

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ՀՀ-ում եղանակի անկայուն ռեժիմը կպահպանվի

Հանրապետությունում առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։  Այս երևույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է: Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելիս քիչ տրանսֆորմացվելուն»,-ասված է հաղորդագրությունում:

Մարտի 19-ին ՀՀ տարածքը նույնպես գտնվում է հյուսիս-արևմուտքից ներխուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը մարտի 18-ի հետ համեմատած նվազել է 5-6 աստիճանով: