Բացել լրահոսը Փակել լրահոսը
ական
A A
Պաշտոնական

Պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան և այլ թաղամասերում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է հայտնաբերված զինատեսակների վնասազերծման մասին․

«Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ վայրերի։
 
Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,- նշված է հաղորդագրությունում։