«Ով ինչ ասի՝ հենց ինքն է». Պուտինը պատասխանել է Բայդենին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼարվածությունը խորանում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու Պուտինի փորձերի մասին:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից հրապարակված զեկույցի համաձայն, նախագահական անցած ընտրություններում Վլադիմիր Պուտինը հրահանգել է խանգարել Ջո Բայդենի թեկնածությանը, ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի:
Ջո Բայդենը ABC-ին տված հարցազրույցում Պուտինին է հղել սուր խոսքեր ու նրան անվանել ‘’մարդասպան’’ ու ավելացրել, որ վերջինս ‘’դրա դիմաց մեծ գին է վճարելու’’:
Սպիտակ տան խոսնակն էլ ավելացրել էր, որ այս կապակցությամբ շուտով ավելի շատ մանրամասնություններ կներկայացվեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պատասխանել է Բայդենի վիրավորանքներին:
ՌԴ նախագահը նախ առողջություն է մաղթել ամերիկացի իր գործընկերոջը, ապա ասել. «Մանկության տարիներին, երբ բակում վիճում էինք, ասում էինք՝ «Ով ինչ ասում է՝ հենց ինքն է»։ Եվ սա պատահական չէ, սա պարզապես մանկական խոսք եւ կատակ չէ։ Իմաստը շատ խորն է եւ հոգեբանական։Մեկ այլ մարդու մեջ մենք տեսնում ենք մեր սեփական որակները եւ կարծում ենք, որ նա նույնն է, ինչ մենք»,-նշել է Պուտինը։