Բացել լրահոսը Փակել լրահոսը
Օնիկ Գասպարյան
A A
Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանի պահանջը ժամանակավորապես բավարարվել է.դատարանի որոշումը

Վարչական դատարանը  որոշում է կայացրել ԶՈւ Գլխավոր շտաբի պետ  Օնիկ Գասպարյանի հայցով։  

Դատարանը  Հանրապետության  բավարարվել է հայցվորի  միջնորդությունը՝ Նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։

« Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը 10.03.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ  նախագահ Արմեն Սարգսյանի,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ» առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի 15.03.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձվել են: Հայցվորը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, նույն օրը՝ 15.03.2021 թվականին, հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` Դատարանը որոշել էր Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդունել վարույթ: