Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն Մշակույթ

Այդ ինչ-որ պայմանավորված խաղ էր․ Արմեն Գրիգորյանը ՝ RTVI –ի եթերից՝ 44-օրյա պատերազմի մասին (տեսանյութ)

«Ես պատրաստ էի նման զարգացման, քանի որ հետեւում էի թուրք-ադրբեջանական անընդհատ զորավարժություններին: Բայց չէի սպասում  այն ամենին, ինչ պատահեց: Այս պարագայում ես հակված եմ հավատալու, որ դա որոշ չափով դավաճանություն էր ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև ռազմական ուժերի կողմից։Դա պայմանավորված խաղ էր՝  հայ ժողովրդին  բացարձակապես ոչ բնորոշ, որը տեղի ունեցավ 21-րդ դարում: Արդյունքում, մենք ունեցանք այն, որ չարը հաղթեց բարուն:»,- Արցախյան 44 օրյա պատերազմի մասին ասել է  «Կրեմատորի» ռոք  խմբի հիմնադիր ու ղեկավար Արմեն Գրիգորյանը՝  RTVI –ի «Legend»  ծրագրում։

«Ես հիասթափված եմ մարդկությունից և դեռ հավատում եմ, որ աշխարհը ինչ-որ տեղ սխալ ուղղությամբ է շարժվում, և որ արդյունքը կլինի մեծ աղետ: Սրանք ապոկալիպտիկ տրամադրություններն են այսօր:

Եթե  եւ հնարավոր է այս աշխարհում  ինչ-որ բան փոխել, դա ոչ մի դեպքում չի արվի ամբոխի կամ  ժողովրդի զայրույթի միջոցով: Միայն դրան կարող են հասնել  անհատները, նրանք փոխում են այս աշխարհը: Այլևս  շարժվել այս դժոխքում հնարավոր չէ: Դա նման է ատոմային ռումբի»,- ասել է  նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցին նա պատասխանել է այսպես․ «Երբ մտածում էի, որ այդ մարդն մի  Ֆորեսթ Գամփ է, որը  ուսապարկով  մինչեւ Երեւան գնաց և հանկարծ հասավ այնպիսի հաջողության։ Մտածում էի՝ իսկապես մարդ է, որ ի վիճակի է փոխել այս աշխարհը, ես ողջունեցի նրան: Բայց հետո պարզվեց, որ նա տարիների ընթացքում ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկել: Հայաստանի ցավն այն է, որ նախորդ նախագահները պայմանականորեն մարդասպան էին ու գող, բայց հիմա եկել է դեմագոգ ու քաղաքականության մեջ ոչ կոմպետենտ մարդ: Ֆեյսբուքում անվերջ շաղակրատություն, որն  ինձ հենց հիմա նյարդայնացնում է»:

 Մանրամասները՝ տեսանյութում