Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141440
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բոլոր գերիները պետք է վերադարձվեն․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան (տեսանյութ)

Գերիների մասով  Ֆրանսիայի մոտեցումը պարզ է՝ բոլորը պետք է վերադարձվեն՝  ոչ միայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի , այլև միջազգային կոնվենցիաների հիման վրա։

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն այս առումով միակ մարմինն է, որտեղ հնարավոր է քննարկումներ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու համար։ Եվ Մինսկի խմբի համանախագահները  բանակցությունների մեջ են՝ տարածաշրջան աշխատանքային այց իրականացնելու համար», - ասաց Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթն ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության հարցը նույնպես ամենակարևորներից է, որ անհանգստացրել է  իրենց կոնֆլիկտին հաջորդող ժամանակաշրջանում.

«Կոնֆլիկտի վերջում և դրան հաջորդող մի քանի օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է հանձնաժողով՝ հենց այդ հարցերը քննարկելու համար։ Մենք շատ ենք ցանկանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդյունավետ և արագ ուսումնասիրություններ կատարի տարածաշրջանում։ Եվ ցավում ենք, որ այդ ուսումնասիրությունները դեռևս չեն իրականացվում», - ասաց Ժոնաթան Լաքոթը։

Նա նշեց, որ Ֆրանսիան նույնպես ամեն ինչ անում է՝ Հայաստանի հետ նաև մշակութային ժառանգությունը պահպանելու հարցով համագործակցությունն մեծացնելու համար։ Հենց այդ նպատակով Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավարը վերջերս այցելել է Հայաստան՝ օգնելու  մշակութային ժառանգության ցանկ և տվյալների ամբողջական համակարգ ստեղծել։